Ազատ խոսքՄամուլ

Եթե լինեի ձվի վաճառքով զբաղվող մեկը, այսօր ամեն զոհվածի ընտանիքի կնվիրեի այնքան ձու, որքան նրանք են ցանկանում

Եթե լինեի ձվի վաճառքով զբաղվող մեկը, այսօր ամեն զոհվածի ընտանիքի կնվիրեի այնքան ձու, որքան նրանք են ցանկանում

Ռուզաննա Ավագիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Եթե լինեի ձվի վաճառքով զբաղվող մեկը, այսօր ամեն զոհվածի ընտանիքի կնվիրեի այնքան ձու, որքան նրանք են ցանկանում:

Եթե ես լինեի ՏՄՊՊՀ ղեկավարը, ապա այս օրով եւ այս ողջ շաբաթը ձվի արհեստական դեֆիցիտ ստեղծողները կկրեին առավելագույն պատիժը, որ թույլ է տալիս օրենքը, իսկ գնաճից նրանց ստացած ողջ շահույթը կուղղվեր Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ:

Եթե ես լինեի այս փչացած կառավարության ղեկավարը, ապա անգամ չէր էլ քննարկվի պատերազմից հետո Մեծ Զատկի առաջին մեռելոցը ոչ աշխատանքային հայտարարելու հարցը. այն միանշանակ կլիներ ազատ օր, որպեսզի բոլորը կարողանային այցելել իրենց զոհված զավակների գերեզմանները:

erablur

Բայց արի ու տես, որ մեր իշխանությունն այնքան է փչացել, որ Ապրիլյանի տարելիցին հայտարարում է Թուրքիայի հետ հարաբերություններում մեր կողմից ավելի կառուցողական լինելու անհրաժեշտության մասին:

Դե հիմա հենց այդ թեման է անհրաժեշտ ակտիվացնել քաղաքական տիրույթում: Հուսով եմ` շուտով քաղաքական ապաստան կհայցեք ձեր իսկական հայրենիքում:

Հուսով եմ` կզգաք, թե որքան կառուցողական են նրանք տրամադրված նաեւ ձեր հանդեպ, երբ այլեւս ոչ մեկի պետք չեք լինի»:

Կիսվել