Եթե «լեւի եմ գնացել», լավ եմ արել, թող մտածեն էն մարդիկ, ովքեր նույն սեռի հետ են գնում. Գեւորգ Պետրոսյան
Եթե «լեւի եմ գնացել», լավ եմ արել, թող մտածեն էն մարդիկ, ովքեր նույն սեռի հետ են գնում. Գեւորգ Պետրոսյան
Ես բացարձակապես վախենալու բան չունեմ: Ամոթ է ուղղակի տղամարդու անվան հետ «լեւի գնալը» կապել ու համարել կոմպրոմատ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գեւորգ Պետրոսյանը` անդրադառնալով մամուլում շրջանառվող այն լուրերին, թե իր վրա կոմպրոմատ կա, ԲՀԿ նիստին Ծառուկյանը զգուշացրել էր` «լեւի քիչ գնա»։
«Եթե գնացել եմ, լավ եմ արել, թող մտածեն էն մարդիկ ովքեր ի վիճակի չեն լեւի գնալ, կամ գնում են նույն սեռի հետ: Իմ մասին այնպիսի տեղեկություն չի կարող հրապարակվել, որի համար ես ամաչեմ:
Թող այս ամենի հետեւում կանգնած մարդիկ մտածեն իրենց շուրջ շրջանառվող տեղեկությունների մասին: Ի՞նչ է նշանակում «լեւի» գնալու համար չմասնակցել իրադարձություններին: Եթե դա է կոմպրոմատ է, թող հրապարակեն»,- ասաց նա։
Պատգամավորին հարցրինք, թե երեկ, երբ ԱԱԾ-ում հարցաքննում էին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, խմբակցության պատգամավորների հետ ինքը ինչու՞ այնտեղ չէր, ինչին պատասխանեց. «Լավ չէի զգում, ինքնազգացողությունս վատ էր: Միակ դեպքն է, որ չեմ մասնակցել: Մանրամասները, որպես անձնական գաղտնիք չեմ ուզում հրապարակել»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում