Մամուլ

«Եթե ես դուրս մնամ, շատ կտխրեմ». Անահիտ Բախշյան

«Լույս» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սրտանց շնորհավորում եմ «Լույս» դաշինքի իմ երիտասարդ գործընկերներին, հավատում եմ իրենց կարողություններին: Ու քանի որ դեռ հայտնի չէ, թե «Լույս» դաշինքի ցուցակից քանի հոգի են անցել, ես մի դիտարկում անեմ: 2017թ. ընտրությունների ժամանակ «Երկիր Ծիրանի»-ն 6%-ի փոխարեն հավաքեց 3.1% ու անցավ 5 հոգով, մենք 8%-ի փոխարեն հավաքել ենք 5%, ուրեմն «Լույս»-ն էլ 5 հոգով պիտի ներկայանա: Եթե այս տրամաբանությամբ որոշվի, ապա ես էլ հավանաբար կլինեմ այդտեղ, որովհետև ես թեկնածուների ցուցակի 6-րդն եմ, եթե ավելի քիչ հոգով անցնի «Լույս»-ը ու ես դուրս մնամ, իհարկե շատ կտխրեմ, որովհետև շատ եմ ուզում գործել: Առաջ Աստված»:

Կիսվել