Շոու-բիզնես

Եթե ես այդ մասին չեմ խոսում ու բարձրաձայնում, նշանակում է՝ ես դրա կարիքը չեմ զգում․ Ռոմելա Սարգսյան

Tert.am Life-ը զրուցել է դերասանուհի Ռոմելա Սարգսյանի հետ: Դերասանուհին խոսել է «Լեռները կհիշեն» հեռուստասերիալի 2-րդ եթերաշրջանի նկարահանումներից, Գևորգ Գրիգորյանի հետ հարաբերություններից ու քաղաքական հայացքներից։

«Հեռուստադիտողը թող սպասի «Հեպի էնդի», ինչպես բոլոր սերիալներում լավ ավարտ ենք ունենալու, շատ հետաքրքիր, ինտրիգային սերիաներ են սպասվում: Չեմ ուզում մանրամասնել, որ ինտրիգը չթուլանա, պարզապես խորհուրդ եմ տալիս հետևել: Շնորհակալ եմ հեռուստադիտողին, որ 1 տարի մեզ հետ են: Փողոցում շատ են մոտենում ու հարցնում, թե ինչ է լինելու, շնորհակալ եմ այդ սիրո, գնահատականի ու ամեն օր մեզ հետևելու համար»,- մեզ հետ զրույցում պատմեց դերասանուհին ու հավելեց, որ նկարահանումները շատ հետաքրքիր են անցել:

«Գնացինք Խուստուփ,  և՛ դերասանական թիմի, և՛ նկարահանող խմբի համար ծանոթություն էր նոր հրաշքի հետ: Կտրված էինք ամեն ինչից՝ բարձունքի վրա: Այս ընթացքում շատ ճամփորդեցինք Հայաստանի սարերով ու լեռներով, քանի որ ֆիլմը հենց լեռների մասին է»,- նշեց Ռոմելան:

Ինչպես բոլոր նկարահանումների ժամանակ, դերասանները բազում փորձություններ են հաղթահարել:

«Ցուրտը, շոգը, տարբեր անհարմար պայմաններ ենք ունեցել: Լեռներում բարդ էր, բայց վտանգավոր ու կյանքին սպառնացող դեպքեր չեն գրանցվել, փառք Աստծո, քանի որ բոլորս նախապես պատրաստված ենք գնացել, բացի այդ մեզ հետ կային մարդիկ, ովքեր ինֆորմացված են, ինչպես ճիշտ լինել լեռներում: Ավելի շատ հիացել ենք բնությամբ ու տեսարաններով, և, երևի հայրենասիրության զգացողությունն է ավելի ամրացել լեռներում»,- պատմեց Ռոմելան:

Դերասանուհին անկեղծացավ, որ շատ է լսել իր և դերասան Գևորգ Գրիգորյանի հարաբերությունների մասին խոսակցություններ:

romela sargsyan

«Եթե ես այդ մասին չեմ խոսում ու բարձրաձայնում, նշանակում է՝ ես դրա կարիքը չեմ զգում ու ճիշտ չեմ համարում: Այսինքն՝ ոչ մի արձագանք չեմ տալիս նման խոսակցություններին, անձնական կյանքի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չեմ սիրում տարածել, եթե հարկ համարեմ ինչ- որ բանի մասին խոսելու իմ անձնական հարաբերություններից, անպայման իմ ինստագրամյան էջում կտեսնեք»,- ասաց նա:

Անդրադառնալով վերջերս մամուլում տարածված լուրերին, որ իբրև Գևորգը 2-րդ եթերաշրջանում չի լինելու հեռուստասերիալում, դերասանուհին նշեց, որ սուտ լուրեր են:

«Ուղղակի նա այս պահին Հայաստանում չի և զբաղվում է լեռնագնացությամբ, դրա համար երևի մարդիկ մտածում են, որ ինքը այս եթերաշրջանում չի լինելու կամ դուրս է եկել: Սուտ խոսակցություններ են, պետք չէ դրանց ուշադրություն դարձնել: Գևորգի նկարահանումներն ավարտվել են ավելի վաղ, քան մերը: Նա իր տեսարաններում նկարվել ու գնացել է լեռներ»:

Կիսվել