ՄամուլՏեսանյութ

«Եթե դու գեներալ ես, ուզում ես, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, պետք է զորք մտցնես քաղաք». Արթուր Դանիելյան (Տեսանյութ)

«Եթե դու գեներալ ես, ուզում ես, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, պետք է զորք մտցնես քաղաք». Արթուր Դանիելյան (Տեսանյութ)

168․am-ը գրում է․ «Գեներալը զորք կառավարող սպա է, եթե գեներալը զորքի լեզվով չի խոսում, ուրեմն՝ իր ասածն էական նշանակություն չունի: Այսինքն՝ եթե դու գեներալ ես, ուզում ես, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, պետք է զորք մտցնես քաղաք, Նիկոլ Փաշինյանին հեռացնես իշխանությունից, հետո նոր հայտարարություն տարածես, կամ տարածեցիր՝ անմիջապես հետո պետք է զորքը գա:

Այդ զորքի գործոնը գեներալի դեպքում պետք է լինի, եթե զորքի գործոնը չկա, գեներալ չկա, հետևաբար՝ իր կոչերը, հայտարարություններն իմաստ չունեն»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը՝ անդրադառնալով ԳՇ պետի և մյուս բարձրաստիճան զինվորականների հայտարարությանը:

Արթուր Դանիելյան

Արթուր Դանիելյանի խոսքով՝ նոյեմբերի 9-ից հետո Նիկոլ Փաշինյանի դիրքերն ամրացել են. «Նոյեմբերի 9-ին, 10-ին, 11-ին և հաջորդող օրերին Նիկոլ Փաշինյանը վախենում էր բունկերից դուրս գար, որովհետև բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում՝ նաև ես և իմ ընկերները, բառացիորեն որս էինք հայտարարել, հիմա նա շատ հանգիստ կարողանում է տեղաշարժվել, նույնիսկ հետիոտնի կարգավիճակով Երևանի փողոցներում:

Սա համար մեկ ցուցիչն է, որ իր դիրքերն էականորեն ամրապնդվել են: Նիկոլ Փաշինյանն առաջ չէր կարողանում փողոց դուրս գալ, իսկ օրինակ այսօր՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, գնացել է և Վազգեն Սարգսյանի արձանը պղծել է իր ներկայությամբ, ու որևէ խնդիր չի ունեցել դա անելիս»:

Մանրամասները՝ 168 TV-ի տեսանյութում

Կիսվել