ՄամուլՏեսանյութ

«Եթե գնան էդ քայլին, կրկնակին կստանան». Իշխան Սաղաթելյան

«Եթե գնան էդ քայլին, կրկնակին կստանան». Իշխան Սաղաթելյան

«Քաղաքական հետապնդումները շարունակվում են, հնարավոր բոլոր միջոցներով պայքարելու ենք էս ամեն ինչի դեմ, որպեսզի թույլ չտանք կոտրել մեր ժողովրդի դիմադրողականությունը»,- ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով.

«Նիկոլի ձեռը ճար լինի՝ 270 հազար քաղաքացիներին, որ մեզ քվեարկել են, հատ-հատ կձերբակալի:

Ո՞ր մեկիս ձերբակալեն… թող ձերբակալե՛ն: Մենք ո՛չ ձերբակալումից ենք վախենում, ո՛չ էլ վախեցել ենք, լավ էլ հասկանում ենք, որ կարող են լինել ձերբակալություններ:

hayastan dashinq havaq 1

Հիշեք՝ 1996-ին ոչ միայն ձերբակալեցին, այլ կասեցրին կուսակցությունը, փակեցին մամուլը, ինչքա՞ն տևեց… Ավելի ուժեղացած դուրս եկանք»,- ասուլիսի ժամանակ հայտարարեց դաշնակցական Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով հնարավոր ձերբակալություններին նա՛և «Հայաստան» դաշինքի առաջնորդների շարքերում:

«Եթե գնան էդ քայլին՝ կրկնակի՛ն կստանան»,- հավելեց Սաղաթելյանը:

Տեսանյութը ստորև

Կիսվել