ՏեսանյութՔաղաքականություն

«Եթե բյուջեում փող կա, 9 երեխա ունեցող ընտանիքին ինչո՞ւ է Ծառուկյանը մահճակալ նվիրում». Գևորգ Պետրոսյան (Տեսանյութ)

«Եթե բյուջեում փող կա, 9 երեխա ունեցող ընտանիքին ինչո՞ւ է Ծառուկյանը մահճակալ նվիրում». Գևորգ Պետրոսյան

Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորաշարի եթերում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

«Անուններ չեմ ցանկանում տալ, բայց նա, ով ավելի շատ օդում է անցկացնում, քան ցամաքի վրա, պարտավոր է նաև բարոյապես հաշվետու լինել Ազգային ժողովին։ Ախր ամեն ինչը չէ, որի համար պատգամավորը պետք է դիմի Ազգային ժողովի նախագահին։

Մենք ինչո՞ւ ենք ընդհանրապես հեռանում բարոյական պատասխանատվության ինստիտուտից։ Գնան իրենց համար էս անտառում ման գան, էն մյուս տեղում սելֆի անեն ու ուղիղ եթեր մտնեն, ու վե՞րջ, բայց դա ժողովրդին չի հետաքրքրում։

Այնպես չէ, որ չեմ դիմելու այդ հաշվետվության համար, բայց սպասում եմ՝ թող մի հատ էլ իրենք տեղներից շարժվեն»,- ասաց Պետրոսյանը՝ ընդգծելով, որ հանրությանը հաշետվություն պետք է ներկայացնեն նաև նախարարները՝ իրենց ստացած պարգևավճարների և գործուղումների համար։

«Աշխատանքային պարտականությունները լավ կատարելու համար խրախուսանք համարվող պարգևավճարը տալուց առաջ, նախ՝ պետք է վերլուծել, թե այդ ոլորտում ով ինչ է արձանագրել, և ոչ թե՝ պարգևավճար տալ անբան նախարարներին։

Անձի դեմ որևէ բան չունենալով՝ ցանկանում եմ, որպես 24 տարվա դասախոսական աշխատանքի փորձ ունեցող մարդ՝ հարցնել՝ իսկ ինչի՞ համար է պարգևատրվում ԿԳՄՍ նախարարը, այդ ի՞նչ առաջընթաց է ապահովել նա կրթության ոլորտում։ Հետաքրքիր է՝ ինչի՞ համար է այդքան գումար ստացել. նրա համար, որ Թումանյանի գիրքը բացում և կմկմալով կարդո՞ւմ է, այն դեպքում, երբ 8 տարեկան երեխան նրա կարդացածն անգիր է ասում։

Կամ այդ պատգամավորները, որոնք իրենց տեղները տաք-տաք նստած են, գնացե՞լ են արդյոք գյուղեր, տեսե՞լ են, որ մարդիկ հացի և դեղի խնդիր ունեն։

Մարդիկ վարկ են վերցրել, որ վիրահատվեն, բայց ստիպած իրենց տան քամուց պոկված տանիքն են կառուցել ու տան պատուհանները դրել, ու արդյունքում՝ մնացել են առանց վիրահատության։

Ցավալի է, որ այս իրավիճակում մենք ունենք պետական բյուջեն աննպատակ և անտնտեսվար ծախսելու օրինակներ»,- ասաց Գևորգ Պետրոսյանը՝ շեշտելով, որ, թեև երկու տարի է՝ իշխանությունը տնտեսական հեղափոխություն է թմբկահարում, սակայն դա չկա։

Առավել մանրամասն՝ 168.am-տեսանյութում

Կիսվել