Մամուլ

Եթե բանակն ուժեղ կանգնած է, ոստիկանությունը չի կարող թպրտալ․ Վազգեն Մանուկյան

Եթե բանակն ուժեղ կանգնած է, ոստիկանությունը չի կարող թպրտալ․ Վազգեն Մանուկյան

Նիկոլ Փաշինյանի երկրորդ հենարանը, որը դեռ կա, ոստիկանությունն է։ Այս մասին Բաղրամյան պողոտայում երթից առաջ ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Բանակը հեշտությամբ կենթարկվի՞, որ իր ղեկավարին հանում են։ Ոչ, բանակը կընդվզի, ես կոչ եմ անում, որ ընդվզի։ Ոնց կարող է բանակը ենթարկվի երեկ չէ առաջին օրվա թղթակիցին՝ ոչնչից չհասկացող: Մենք բանակի հետ ենք, մինչև վերջ պաշտպանելու ենք մեր բանակին, բանակը մինչև վերջ պաշտպանելու է մեր ժողովրդին։ 

vazgen manukyan 2

Նիկոլ Փաշինյանի երկրորդ հենարանը, որը դեռ կա, ոստիկանությունն է։ Եթե բանակն ուժեղ կանգնած է, ոստիկանությունը չի կարող թպրտալ։ Ես ճանաչում եմ ոստիկանության շատ արժանապատիվ սպաների, նրանք բոլորը դեմ են։

Երբեմն վախենում են, որ իրենց աշխատանքից հանեն, ոմանք ինքնուրույն են դուրս գալիս։ Ես պարտավորվում եմ, որ բոլոր նրանց, որոնք քաղաքական պատճառով հեռացվել են աշխատանքից կամ իրենք են հեռացել, կվերականգնվեն աշխատանքի։ Մենք թույլ չենք տա քաղաքական հետապնդումներ»,- հայտարարեց Վազգեն Մանուկյանը։

Կիսվել