ԱշխարհՄամուլ

Եթե ամեն ինչ լավ լինի, նրանք կհեռանան․ Ալիևը՝ Ղարաբաղում ռուս խաղաղապահների մասին

Եթե ամեն ինչ լավ լինի, նրանք կհեռանան․ Ալիևը՝ Ղարաբաղում ռուս խաղաղապահների մասին

«Ռուս խաղաղապահները գտնվում են Ադրբեջանի տարածքում։ Նրանց գտնվելու ժամկետը հինգ տարի է․ եթե ամեն ինչ լավ լինի, ապա նրանք կհեռանան։ Ադրբեջանի տարածքում օտարերկրյա ոչ մի ռազմակայան չպետք է լինի»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում տեղական և օտարերկրյա լրագրողների հետ մամուլի ասուլիսին։

Նա նշել է, թե «այն տարածքներում, որտեղ տեղակայված են ռուս խաղաղապահները, այդքան էլ շատ մարդիկ չեն ապրում։ «Մենք պատրաստ ենք ինտեգրման։ Այժմ քննարկումներ են ընթանում տարբեր տարբերակների շուրջ։

ilham aliev shushi

Խանքենդին և մյուս շրջանները, որտեղ ապրում են հայերը, պետք է հասկանան, որ ինտեգրման գործընթացն անխուսափելի է։ Չկա այնպիսի պետություն, ինչպիսին Արցախն է, և չի լինի։ Նրանք ապրելու են որպես Ադրբեջանի քաղաքացիներ»,- ասել է նա։

Ալիևը նշել է, թե Ադրբեջանի և Հայաստանի պաշտոնատար անձանց միջև շփումներն արդեն կարգավորվում են․ «Գործընթացը գնում է դրական ուղղությամբ, և նպատակին հասնելու համար մենք պետք է իմաստուն վարվենք»։

«Կան որոշ կետեր, որոնք ներկայում քննարկման առարկա են։ Հուսով եմ, որ Հայաստանը, չնայած ներքին իրավիճակին, կկատարի նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագրի պարտավորությունները։ Հակառակ դեպքում Հայաստանը կհայտնվի ավելի ծանր իրավիճակում»,- ասել է նա։

Կիսվել