ՄամուլՏեսանյութ

Ե՞րբ կնահանջի շոգը ու ի՞նչ վնասներ է այն տալիս. պարզաբանում է Գագիկ Սուրենյանը (Տեսանյութ)

Ե՞րբ կնահանջի շոգը ու ի՞նչ վնասներ է այն տալիս. պարզաբանում է Գագիկ Սուրենյանը (Տեսանյութ)

Նշենք, որ պայմանավորված արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ՝ հունիսի 25-28-ը հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն, Արարատյան դաշտում և դրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում ցերեկային ժամերին սպասվում է +39․․․+41 աստիճան։

Հունիսի 25-30-ը նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։

Մայրաքաղաքում այսօր ցերեկը, հունիսի 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 29-ի և 30-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 15-20մ/վ:

շոգ եղանակ

Մարզերում այսօր ցերեկը, հունիսի 26-ին և 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-30-ն առանձին շրջաններում՝ կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ:

Արարատյան դաշտում և դրա նախալեռնային գոտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 29-ի և 30-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով։

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում

Կիսվել