Մամուլ

Ե՞րբ կավարտվի COVID-19-ի համաճարակը

Ե՞րբ կավարտվի COVID-19-ի համաճարակը

COVID-19 կորոնավիրուսի գլոբալ համավարակը կարող է ավարտվել հունիսին, եթե երկրները նախաձեռնեն դրա դեմ պայքարի անհրաժեշտ միջոցներ: Այսպիսի հայտարարությամբ են հանդես եկել չինացի մասնագետները, հայտնում է The Straits Times-ը:

Չինացի մասնագետների խոսքով՝ Հուբեյ նահանգում հիվանդացության բարձրակետն արդեն անցել է, և նոր դեպքերի թիվը նկատելիորեն նվազել է խիստ միջոցառումների շնորհիվ, որոնք ընդունել են այս նահանգում, այդ թվում՝ մասշտաբային կարանտինի:

Քանի որ Չինաստանում կորոնավիրուսի տարածումը դանդաղել է, իշխանությունները մի փոքր թուլացրել են տարածումը զսպելու խիստ միջոցառումները, այդ թվում՝ ուղևորությունների սահմանափակումները, ինչպես նաև որոշ ճյուղերի թույլ են տվել արտադրությունը վերսկսել:

Մյուս երկրներում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար մասնագետները խորհուրդ են տալիս հետևել ԱՀԿ հանձնարարականներին և հնարավոր բոլոր միջոցառումներն ընդունել ազգային մակարդակով: Դրանից բացի, կարծիք կա, որ հիվանդացությունը կարող է նվազել տաք ամիսների գալով:

Կիսվել