Մամուլ

Ե՞րբ կանցկացվի Գագիկ Ծառուկյանի դատական նիստը

Ե՞րբ կանցկացվի Գագիկ Ծառուկյանի դատական նիստը

Ազգային անվտանգության ծառայությունը երեկ ուշ երեկոյան միջնորդություն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ:

Այս մասին ArmLur.am-ին հայտնեց Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը: Սակայն նա նշեց, թե կալանքի քննության նիստի ժամը դեռ հայտնի չէ:

Փաստաբանը մեզ հետ զրույցում նկատեց, թե գործի հետ կապված նյութերը բավական ծավալուն են՝ մոտ 185 էջից բաղկացած եւ Ծառուկյանի փաստաբանական կողմին ժամանակ է պետք՝ դրանց ծանոթանալու համար: Փաստաբանը չբացառեց՝ միգուցե միջնորդությամբ հանդես գան, որպեսզի ավելի շատ ժամանակ տրվի դրանց ծանոթանալու համար եւ նիստն ավելի ուշ անցկացվի:

Հավելենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրսնեգրքի 154.2 հոդվածով՝ ընտրակաշառքների հետ կապված:

Ինչպես հայտնի է, երեկ խորհրդարանում  փակ, գաղտնի քվեարկություններով համաձայնություն տրվեց Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն և ազատությունից զրկելուն։ Այս միջնորդությունները ներկայացրել էր գլխավոր դատախազը:

Կիսվել