«Դրա փոխարեն ճիշտ չէ՞ր լինի բոլորին մինիմալ աշխատավարձի չափով գումար տրամադրել». Արթուր Խաչատրյան
«Դրա փոխարեն ճիշտ չէ՞ր լինի բոլորին մինիմալ աշխատավարձի չափով գումար տրամադրել». Արթուր Խաչատրյան
Գյուղատնտեսության նախկին նախարար, ՀՅԴ-ական Արթուր Խաչատրյանը ֆեսբուքյան իր էջում գրել է.
«Նայում եմ կառավարության առաջարկած միջոցառումները: Այն տպավորությունն է, որ փորձում են լրացուցիչ չափորոշիչներ ու ֆիլտրներ դնել հնարավորինս շատ մարդկանց թիրախավորելու համար:
Ինչ էլ անեն, միևնույնն է կլինեն մարդիկ, ովքեր դուրս կմնան որևէ միջոցառումից: Այդքան ջանք ու եռանդ ծախսելու փոխարեն, արդյոք ճիշտ չէ՞ր լինի բոլորին մինիմալ աշխատավարձի չափով գումար տրամադրել:
Ի դեպ, նման փորձ կա: Մի քանի երկիր հենց այդպես էլ վարվել են»: