«Դրական ու հուսադրող միտում տեսա»․ Արամ Սարգսյան
«Դրական ու հուսադրող միտում տեսա»․ Արամ Սարգսյան
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթուղթը, քաղաքական (նկատի ունեմ երկկողմը) և մասնագիտական ուսումնասիրության կարիք ունի, բայց երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա։
Առաջին, որ խնդիրները լուծվում են ոչ թե զենքի ու ուժի գործադրմամբ, այլ բանակցություններով, մասնագիտական հանձնաժողովներով և սահմանազատմամբ։ Երկրորդ, որ նրանում որպես հիմք ընդունվում է 1991 թվականի Ալմա Աթիի հռչակագիրը, ինչին կողմ էին Հայաստանը, ԵՄ և ԱՄՆ-ն, դեմ Ադրբեջանը և ՌԴ-ն»։