«Դվին» ռեստորանի մենեջերին, խոհարարին և օգնականին մեղադրանք է առաջադրվել, 43 հոգու թունավորման դեպքով
Գյումրու «Դվին» ռեստորանային համալիրում արձանագրված սննդային թունավորման դեպքով մեղադրանք է առաջադրվել ռեստորանի մենեջերին, խոհարարին, խոհարարի օգնականին:
Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 279 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություններ կատարելու համար: Այս մասին տեղեկացանք ՀՀ դատախազության հանրային կապերից:
ՀՀ քրեական օրենսգրքի 279 հոդվածը վերնագրված է՝ «Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկել կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը», 2-րդ կետը՝ անզգուշությամբ վնաս է պատճառվել 2 կամ ավելի անձանց առողջությանը: