Դվին հյուրանոցի 10-րդ հարկի պատուհաններին կրակոցներ են եղել
Ապրիլի 10-ին կրակոցներ են հնչել Երևանում հայտնի «Դվին» հյուրանոցային համալիրում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այդ օրը ժամը 22։00-ի սահմաններում դեռևս անհայտ տեսակի զենքից կրակել և վնասել են Պարոնյան փողոցի 40 հասցեում գտնվող «Դվին» հյուրանոցային համալիրին պատկանող «Ֆյուչր Թասեր» մասնաշենքի 10-րդ հարկի 2 ֆասադային պատուհանները:
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու, զենքի տեսակը և արարքը կատարող անձի ինքնությունը ճշտելու, նրան և զենքը հայտնաբերելու ուղղությամբ։