Դպրոցներում ուսուցումը կլինի առկա, դասերը կանցկացվեն օրումեջ. փոխնախարար
Դպրոցներում ուսուցումը կլինի առկա, դասերը կանցկացվեն օրումեջ. փոխնախարար
Դպրոցներում ուսուցումը կիրականացվի օրումեջ, եթե աշակերտների քանակը 20-ից ավել է։
Սակայն այն դպրոցները, որոնք կապացուցեն, որ իրենք կարողանում են պահպանել հակահամաճարակային պայմանները, դիմում կներկայացնեն նախարարություն, և մեր ստուգումներից հետո կանցնեն ամենօրյա, այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։
Նրա խոսքով՝ մասնագետներն ասում են, որ կիսված դասարաններով ուսուցումը հնարավորությում է տալիս ավելի շատ ուշադրություն դարձնել աշակերտներին։
Ինչ վերաբերում է առաջին դասարանցիներին, ապա նրանք օգոստոսի 31-ին կգնան դպրոց։ Անդրեասյանի խոսքով՝ այս տարի շուրջ 37 000 առաջին դասարանցի կա։
Փոխնախարարը նշում է նաև, որ դպրոցն է որոշելու՝ 5-օրյա, թե 6-օրյա ռեժիմով պետք է աշխատի։