Մամուլ

Դպրոցներում կարգելվեն հեռախոսները և հաղորդակցման այլ միջոցները

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

Հարգելի բարեկամներ, վերջին օրերին ստանում եմ շատ նամակներ, որում ծնողները կոչ են անում արգելել հեռախոսները և հաղորդակցության այլ միջոցները դպրոցներում, ինչպես դա արել են Ֆրանսիայում տարրական և միջնակարգ դպրոցում:

Նախկինում էլ ուսուցիչները բողոք են հայտնել դասերի ժամանակ աշակերտների կողմից հաղորդակցության միջոցների օգտագործման կապակցությամբ, ինչն ազդում է կրթության որակի վրա: Սակայն Հայաստանում հնարավոր նման որոշում կայացնելու համար անհրաժեշտ են մի շարք նախապայմաններ, այդ թվում՝ դպրոցներում համապատասխան ենթակառուցվածքներ:

Ինքս կողմ եմ այս տարբերակին, բացառություն կարող է արվել այն դեպքում, երբ խելախոսների օգտագործումը պարտադիր է կրթական ծրագրով ու նպատակներով:

Կցանկանայի այս գրառման տակ գրել Ձեր կարծիքն այս առաջարկի վերաբերյալ:

Կիսվել