Դպրոցից տուն վերադառնալիս 15-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնի գործողություններ են կատարել
Դպրոցից տուն վերադառնալիս 15-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնի գործողություններ են կատարել
Shamshyan.com-ի տեղեկություններով փետրվարի 29-ին, ժամը 18։30-ի սահմաններում արտառոց դեպք է տեղի ոնեցել Երևանում։
Արաբկիրի բաժին է դիմել Երևանի բնակիչ 50-ամյա Գ․ Ա․-ն և հայտնել, որ 1 օր առաջ իր 15-ամյա աղջիկը դպրոցից տուն վերադառնալիս է եղել, երբ անծանոթ տղամարդը մոտեցել է երեխային, ապա հարցրել է, թե մոտակայքում որտեղ կա մթերային խանութ, երեխան էլ նրան ցույց է տվել խանութի տեղի ու հասնելով Թբիլիսյան խճուղում գործող խանութի հետնամաս, այդ տղամարդը երեխային գրկել է, սկսկել համբուրել շուրթերը, մարմնի մասերը։
Երեխային հաջողվել է ստահակի ձեռքից փախչել ու կատարվածի մասին հայտնել է ծնողներին։
Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ պարզել են արարքը կատարած ճիվաղի ինքնությունը, ում կարճ ժամանակ անց հայտնաբերել են Թբիլիսյան խճուղում և սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Արաբկիրի բաժին։
Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Աղբյուրի տեղեկություններով՝ նա Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Արամ Մ․-ն է։