Դպրոցական եղբայրների դեմ ՔԿ մեղադրանք առաջադրեց երկու հոդվածներով
Ծաղկազարդի օրը պատարագի ընթացքում Նիկոլ Փաշինյանի, ՔՊ-ականների, անվտանգության աշխատակիցների մուտքից հետո Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միդապեի մասնակից դպրոցական եղբայրների նկատմամաբ մեղադրանք է առաջադրվել։
«Մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Դ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը), Մ.Մ.-ի նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությանն աջակցելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն աջակցելը) և Գ.Գ.-ի նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը կազմակերպելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը կազմակերպելը)»,-հայտնում են Քննչական կոմիտեից։
Հիշեցնենք՝ Oragir.News-ը դպրոց էր այցելել՝ պարզելու աշակերտների վարքը և բնութագիրը ուսումնական միջավայրում, սակայն տնօրենը թույլ չտվեց զրուցել ուսուցիչների հետ՝ պատճառաբանելով, թե դպրոցում միջոցառում է ընթանում։
Նա նաև խուսափեց պատասխանել հարցին՝ արդյոք մտավախություն ունի՞ հնարավոր ճնշումների վերաբերյալ՝ զրույցն ավարտելով և դպրոցի դռները ժպիտով և ներողամիտ հայացքով փակելով մեր առջև։


