«Դու պետք է արթնանաս առավոտյան վեցին, իսկ ութին՝ ունենաս անթերի տեսք». բիզնես կանոններ Ալլա Վերբերից
«Դու պետք է արթնանաս առավոտյան վեցին, իսկ ութին՝ ունենաս անթերի տեսք». բիզնես կանոններ Ալլա Վերբերից
Showbiz.am-ը գրում է․ Օգոստոսի 6-ին՝ իր կյանքի 62-րդ տարում, մահացավ «Mercury» ընկերության փոխնախագահ Ալլա Վերբերը, ում շնորհիվ համաշխարհային լյուքսը մուտք գործեց հետխորհրդային Ռուսաստան:
Վերբերի մահվան պատճառների մասին տեղեկատվությունն իրարամերժ է՝ արյան վարակումից մինչև սրտի կաթված:
Ծնվելով Լենինգրադում՝ հրեա բժիշկների ընտանիքում, նա դեռ մանկուց հետաքրքրվում էր նորաձևությամբ:
Լքելով ԽՍՀՄ-ը՝ Ալլա Վերբերն ապրել է մի քանի երկներում՝ մինչև կրկին հետ է վերադարձել իր հայրենիք ու դարձել մոսկովյան ՑՈՒՄ-ի նորաձևության գծով տնօրենը:
Forbes Woman-ը հրապարակել է Վերբերի մեջբերումներն այն մասին, թե ինչպես է նա հասել հաջողության և դարձել ռուսական լյուքսի ներկայացուցիչը:
Բիզնես կանոններ Ալլա Վերբերից՝
Խորհրդային ժառանգության մասին
Երբ 1992 թվականին մեկնեցի Փարիզ՝ Chanel-ի թիմի հետ առաջին հանդիպմանը, ստիպված էի նրանց համոզել, որ երկիրն այլևս այնպիսին չէ, ինչպիսին խորհրդային տարիներին էր:
Այլևս չկան գլխաշորով տատիկներն ու մորեգույն պիջակներով տղամարդիկ: Ինձ չկանգնեցրին այս բոլոր կարծրատիպերը:
Աշխատակցի կարևորագույն հատկանիշերն են անկեղծությունը, նորաձևությունը հասկանալու ունակությունը, աշխատունակությունը և հարգանքը մարդկանց նկատմամբ:
Սկզբում ես աշխատակիցներիս (ՑՈՒՄ-ի –խմբ.) սովորեցնում էի պարզապես աշխատել, վաճառել, շփվել հաճախորդների հետ, լինել բարեհամբույր, ներարկում էի սեր նորաձևության նկատմամբ և սովորեցնում բարձրակարգ ծառայություն մատուցելու արվեստը:
Խանութում աշխատելն արդեն հարգի էր համարվում, մինչ դեռ իմ երիտասարդ տարիներին այն այդքան էլ սոլիդ աշխատանք չէր:
Մեզ համար ամենակարևորը ծառայությունն է, որովհետև այս դժվար ժամանակներում, երբ մարդիկ կարող են ամեն տեղ վատնել իրենց գումարը, մենք պետք է նրանց բերենք այստեղ:
Նեթվորքինգի մասին
Այո, իմ առաջ հեշտությամբ բացվել են բոլոր դռները: Կարելի է անգամ ասել՝ ինքն իրեն են բացվել:
Ես ստիպված չեմ եղել դժվարությամբ հարթել իմ ճանապարհը:
Շատ դեպքերում ինձ օգնում է արտաքինս. ես միշտ վառ էի և գիտեի՝ ինչպես ընդհանուր լեզու գտնել մարդկանց հետ:
Կյանքում ինչ-որ բանի հասնելու շնորհիվ դուք դառնում եք ինքնավստահ, և դա արտացոլվում է ձեր հագուստն ընտրելու վրա:
Իսկ ձեր գործնական կերպարը կարող է ներկայացնել ինչ-որ կարգավիճակի հասնելու ձեր նպատակը:
Ցանկանում եմ նշել, որ այսօր բոլորն ունեն հնարավորություն, անգամ ցածր աշխատավարձի դեպքում, հագնվել ոճային ու նորաձև:
Դու պետք է արթնանաս առավոտյան վեցին, իսկ ութին՝ ունենաս անթերի տեսք:
Եվրոպայում սրան այդքան էլ մեծ կարևորություն չեն տալիս, բայց Ամերիկայում սա առանձնահատուկ ուշադրության է արժանանում:
Եվ Աստված չանի, որ դուք հանդիպմանն ուշանաք անգամ մեկ րոպե: