«Դու չծերացող համակրելի ես». Մարգարիտա Սիմոնյանը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրը
«Դու չծերացող համակրելի ես». Մարգարիտա Սիմոնյանը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրը
Russia Today-ի գլխավոր խմբագիր, հայտնի լրագրող Մարգարիտա Սիմոնյանը եւ կինոռեժիսոր, հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը ռուսական մեդիաոլորտի ամենավառ ու քննարկվող զույգերից մեկն են։ Մարգարիտան ու Տիգրանը երեք երեխա ունեն (փոքրիկ դուստրը՝ Մարոն, արդեն մեկ տարեկան է), ապրում են մեծ, համերաշխ ընտանիքով։
Այսօր Տիգրան Քեոսայանը նշում է իր 55-ամյակը, եւ Մարգարիտա Սիմոնյանն Instagram-յան էջում շնորհավորել է ամուսնուն։
«Դու չգիտես, որ դու բարի, կարեկից, գթասիրտ եւ զգացմունքային ես սենիմենտալության աստիճանի, որ կարողանում ես ներել ու հասկանալ, որ դու մեր տան ուրախությունն ես, որ երբ Մարյաշան մեր ննջասենյակում է գիշերում, նա տխրում է, երբ դու դուրս ես գալիս ծխելու, որովհետեւ «ես առանց հայրիկի չեմ քնի»։
Որ դու չծերացող համակրելի ես ու պատանու նման կրակոտ։
Դու չգիտես, իսկ ես գիտեմ։ Շնորհավոր ծննդյանդ օրը, սիրելիս»,- գրել է նա։