«Դու միշտ կլինես նրանց կողքին, ում սիրում ես, նույնիսկ եթե նրանք դրան արժանի չեն»․ Ուիթնի Հյուսթոն
«Դու միշտ կլինես նրանց կողքին, ում սիրում ես, նույնիսկ եթե նրանք դրան արժանի չեն»․ Ուիթնի Հյուսթոն
Հյուսթոնը համարվում է երաժշտության պատմության ամենահաջողակ և միևնույն ժամանակ ամենադժբախտ երգչուհիներից մեկը: Ամբողջ կյանքի ընթացքում նա պայքարում էր թմրամոլության դեմ, և 14 տարի տառապում անհաջող ամուսնության պատճառով. երգչուհին ամուսնացած էր երաժիշտ Բոբի Բրաունի հետ:
Ուիթնի Հյուսթոնը համարվում է Գիննեսի ռեկորդակիր՝ իր մրցանակների թվով։ Նա արժանացել է 411 մրցանակների, որոնց թվում 6 Գրեմմի մրցանակ, «23 American Music Awards» և «16 Billboard Music Awards»: Նա բոլոր ժամանակների ամենաշատ մրցանակներ ունեցող կին արտիստն է։
Վերջին տարիներին երգչուհին բուժվում էր թմրանյութերի և ալկոհոլի կախվածությունից։ Առողջության վատթարացման պատճառով 2010 թվականին երգչուհու «Nothing, But Love» համաշխարհային շրջագայությունը դադարեցվել էր։
Ուիթնի Հյուսթոնը մահացել է 2012 փետրվարի 11-ին Բևեռլի Հիլթոն հյուսանոցում թմրադեղեր օգտագործելու պատճառով։
Bavnews.am-ը ձեզ է ներկայացնում երգչուհու ամենահայտնի թևավոր խոսքերից։
Ես գիտեմ, որ Աստծո զավակն եմ և, որ նա սիրում է ինձ:
Պահպանել հավատարմությունն արժանիք է, ճաշակելը` պատիվ:
Ես չեմ կարողանում երգել ինչպես սևամորթ և չգիդեմ ինչ է սպիտակ երաժշտությունը: Երաժշտությունը գույն չունի:
Դու միշտ կլինես նրանց կողքին, ում սիրում ես, նույնիսկ եթե նրանք դրան արժանի չեն։
Մենակությունը ուղեկցում է մեզ ամբողջ կյանքի ընթացքում:
Սովորել սիրել ինքդ քեզ, դա բոլորին սիրելու ամենամեծ սերն է։
Ես վերջապես հաշտվել եմ այն հանգամանքի հետ, որ ընկերներ չունենալը հանցագործություն չէ: Ընկերների բացակայությունը նշանակում է այն, որ դուք քիչ խնդիրներ ունեք:
Երբեք թույլ մի տվեք, որ ձեր սիրտը ձեր մտածելակերպից վեր բարձրանա: Հակառակ դեպքում դուք խնդիրներ կունենաք:
Ես սիրում եմ լինել կին տղամարդկանց աշխարհում: Ի վերջո տղամարդիկ չեն հագնում շրջազգեստ, բայց մենք կարողանում ենք շալվար հագնել: