Դու ճաշարանի պովր չես ազատում աշխատանքից այ տղա, դու ազատում ես ԳՇ պետ. Գևորգ Պետրոսյան (Տեսանյութ)
Դու ճաշարանի պովր չես ազատում աշխատանքից այ տղա, դու ազատում ես ԳՇ պետ. Գևորգ Պետրոսյան (Տեսանյութ)
Հենց նոր Հանրապետության նախագահի հետ հանդիպման էինք։ Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, Բաղրամյան պողոտայում NEWS.am-ի հետ զրույցում ասաց պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
«Դե ինքը լսեց կարծիքները, բայց որոշումն ինքն է կայացնում։ Ես ընդամենն իրեն հորդորեցի, որ ինքը որպես նախագահ չխորացնի հասարակության մեջ ձեւավորված այն կարծիքը, որ ինքը վարչապետի կամակատարն է, վարչապետի որոշումները մեխանիկորեն դակողն է։ Նաեւ մատնանշեցի օրենքների այդ հոդվածները, որոնց համաձայն անօրինական է Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու ապագա որոշումը»,- նշեց նա։
Պետրոսյանի խոսքով՝ մարդուն չի կարելի առանց պատճառի աշխատանքից ազատել. «Ես Օնիկ Գասպարյանի նկատմամբ իր ունեցած անձնական վերաբերմունքը ավելի վտանգավոր եմ գնահատում, քան զուտ անձնական վերաբերմունք. սա բանակը գլխատելու փորձ է։ Նախագահը որպես ժողովրդի անվտանգության երաշխավոր չտրվի այդ սադրանքին, բարձր գտնվի, հիշի, որ ինքը հետեւում է Սահմանադրության պահպանմանը»։
Անդրադառնալով «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այն խոսքին, որ բանակը պետք է ընդվզի, եթե Օնիկ Գասպարյանին ազատեն պաշտոնից, Պետրոսյանն ասաց.
«Եթե ինքը ստորագրի Օնիկ Գասպարյանի ազատման հրամանագիրը, դա նշանակում է, որ պետք է ազատվեն նաեւ մնացած մարդիկ, որոնք ստորագրել են այդ հայտարարության տակ։ Այսինքն՝ բանակը զրկում են գեներալներից, գնդապետներից։
Ո՞ւմ է բերելու Նիկոլ Փաշինյանը, Դանիել Իոանիսյանին է բերելու նշանակի՞, ինքն ի՞նչ կադր ունի, որ ապահովեն մեր ժողովրդի անվտանգությունը։ Եթե օրենքի առաջ կա հավասարության սկզբունք, ուրեմն ենթադրվում է, որ պետք է ազատվեն մյուսները, որոնք ստորագրել ենք, որովհետեւ մեղադրանքն այնպիսին է, թե իբր քաղաքական հայտարարություն է արվել, որն արգելված է զինվորականին։
Այդ ո՞նց է, որ Նիկոլ Փաշինյանի պետք է լինում, ինքը բերում է այստեղ զինվորականներով, սահմանապահ զորքերով, ԱԱԾ աշխատակիցներով շրջապատում է, հիմա եթե դա իր դեմ է, ապա որակվում է որպես ծառայության կանոնների խախտում։ Դու ճաշարանի պովր չես ազատում աշխատանքից այ տղա, դու ազատում ես ԳՇ պետ, որ այս պահին այս վիճակում մեր երկրին պետք չի»։
Տեսանյութը ստորև