Շոու-բիզնես

Դու հզորագույն մանիպուլյատոր ես, վստահ եմ, որ ճշմարտությունը կհաղթի, և Անդրեն կկարողանա արդարանալ․ Ելենա Բորիսենկո

Դու հզորագույն մանիպուլյատոր ես, վստահ եմ, որ ճշմարտությունը կհաղթի, և Անդրեն կկարողանա արդարանալ․ Ելենա Բորիսենկո

Դերասանուհի Ելենա Բորիսենկոն անդրադարձել է երգիչ Անդրեի նախկին կնոջ՝ Անի Օհանյանի՝ համացանցում մեծ աղմուկ բարձրացրած հրապարակմանը:

«Ես միշտ պաշտպանում եմ կանանց և երբեք մեկնաբանություններ չեմ թողնում չափազանց անձնական թեմաներ քննարկող գրառումների տակ:  Բայց ես քեզ չեմ հավատում, իբրև բարձրացնում ես ցավոտ թեմա կանանց համար և կոչ ես անում չլռել՝ բերելով քո օրինակը, բայց դու հզորագույն մանիպուլյատոր ես:

Կյանքի փորձ ունեցող մարդը կարդալով քո գրառումը կտարբերի ճշմարտությունն ու սուտը: Ես վստահ եմ, որ ճշմարտությունը կհաղթի, և Անդրեն կկարողանա արդարանալ քո զրպարտությունից: