Դու լիարժեքորեն զգում ես ծնողներիդ զավակը լինելու պատասխանատվությունը և դրանով մեզ պարտավորեցնում (ֆոտո)
Դու լիարժեքորեն զգում ես ծնողներիդ զավակը լինելու պատասխանատվությունը և դրանով մեզ պարտավորեցնում։ Դերասանուհի Լուիզա Ղամբարյանի դուստրը՝ Գաբին, այսօր դառնում է 14 տարեկան, ինչի առթիվ մայրիկը հուզիչ շնորհավորանք է գրել Ինստագրամի իր էջում և տեղադրել սուրբ մկրտության լուսանկարը։
«ԳԱԲԻՍ… Իմ դեռ փոքրիկ, բայց արդեն ամենամեծ ու ամուր հենարան. 14 տարի առաջ հենց այս օրը քո ծնունդով արդարացրեցիր իմ գոյությունը և արժևորեցիր կյանքս։ Ծնվեցիր և երջանկությունը սոսկ բառից վերածվեց բնույթով և իմաստով ապրելակերպի։ Զգալով մայրության աստվածատուր բերկրանքը` ծնեցի հենց քեզ, լույս աշխարհ բերեցի քո պես մարդու։
Շրջապատի, մարդկանց և նույնիսկ օտարների հանդեպ քո տածած զգուշությունն ու հոգատարությունն ինձ ստիպեց դառնալ է՛լ ավելի նրբանկատ, բարեհոգի, ինչպես իրերի, այնպես էլ իրերին կառավարող մարդկանց և նրանց թաքնված ապրումների նկատմամբ։
Իմ բարի և սկզբունքային աղջիկ, դու լիարժեքորեն զգում ես ծնողներիդ զավակը լինելու պատասխանատվությունը և դրանով մեզ պարտավորեցնում ես լինել ավելի զգոն, կիրթ, ներողամիտ ու հանդուրժող։
Եվ վերջում. շարունակիր ժպտալ, մի՛ ծուլացիր, մարզիր միտքդ ու մարմինդ, սրտումդ պահիր քեզ այնքան հատուկ մարդկային մեծագույն արժեքը՝ մաքրությունը։ Քո ծննդով ես վերագտա ինձ.. շնորհավո ՜ր տարեդարձդ,ԳԱԲԻՍ….»։