«Դու իմ այսօրն ես ու վաղվա բոլոր օրերը». Քրիստինե Պեպելյանի լուսանկարը որդու հետ
Երգչուհի Քրիստինե Պեպելյանը 2018-ի վերջին մայրիկ դարձավ։ Քրիստինեն պարբերաբար լուսանկարներ է հրապարակում որդու հետ Ինստագրամյան իր էջում։
Երգչուհին որդու՝ Արեգի հետ նոր լուսանկար է հրապարակել և մակագրել. «Դու իմ այսօրն ես ու վաղվա բոլոր օրերը»
38-ամյա երգչուհու կյանքում Արեգի ծնունդը երջանկության նոր չափաբաժին է բերել, որը թաքցնել չի ուզում։