Մամուլ

«Դու այդքան չկաս, որ Արամին խորհուրդ տաս». Անի Խաչատրյան

«Դու այդքան չկաս, որ Արամին խորհուրդ տաս». Անի Խաչատրյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Շարմազանով Էդո, դու այդքան չկաս, որ Արամին խորհուրդ տաս, կամ էլ Արամը քեզ պատասխանի։ Մեր կուսակցությունը 2000-ից պայքարում է ձեր դեմ, և կուսակցության յուրաքանչյուր անդամ հանգիստ ու հիմնավոր կպատասխանի ձեզ։

Արամ Սարգսյանը հոկտեմբերի 27-ից հետո պայքարում էր, որ նոր պատերազմում չպարտվենք, իսկ դուք Մեղրին Լաչինով էիք փոխում, գույք էիք տալիս պարտքի դիմաց, ատում էիք այս ժողովրդին ու նրանց ձայնը փողով էիք առնում՝ սպանելով հավատը սեփական երկրում գործոն լինելու առումով, երկրի տնտեսությունը մեջ-մեջ էիք արել ու անգամ ձեր վարորդներին դոլլարով միլիոնատեր դարձրել, բանակը թողել էիք 80-ականների զենքի հույսին, Արցախին ու Վազգենին էլ 1999թ-ի հոկտեմբերի 28-ից արդեն լրիվ ուրացել և վերջապես դու’ք, և ոչ թե Արամն է ասել՝ Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի։

Հիմա էլ դուք պայքարում եք ոչ թե Արցախի, այլ ձեր կորցրած իշխանության համար, որովհետև բացի Պուտինի մոտ գնալուց՝ այլ առաջարկ չունեք, իսկ Արամը շարունակում է պայքարը Արցախի համար ու լուծումն էլ, ի տարբերություն ձեզ, տեսնում է Անջատում հանուն փրկության ծրագրով, քաղաքակիրթ աշխարհի աջակցությամբ, տնտեսության հզորացման և 5 տարում ռազմական բալանսի հավասարակշռմամբ։

Հ. Գ. Իմիջայլոց, քանի դուք կաք, Նիկոլը մնալու է իշխանության, և դուք էլ դա անկասկած գիտեք»։

Կիսվել