Մամուլ

«Դուք չէիք եկել իմ տանը ինչ-որ բան փնտրելու. կամ դուք եք հիմար, կամ ինձ եք հիմարի տեղ դրել». Հրայր Թովմասյան

«Դուք չէիք եկել իմ տանը ինչ-որ բան փնտրելու. կամ դուք եք հիմար, կամ ինձ եք հիմարի տեղ դրել». Հրայր Թովմասյան

Այս մասին 168TV-ի՝ Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարի ընթացքում ասել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը:

«Ես իրավաբան եմ եւ գիտեմ, որ խուզարկությունը կատարվում է թարմ հետքերով:

Երբ դուք փնտրում եք հանցագործության հետքեր, որոնք 6-10 տարվա վերագրելի ինչ-որ բան ունեն, երբ դուք ինձ քրեական հետապնդման ենթարկելու մասին զգուշացրել եք արդեն 7-8 ամիս առաջ, քրգործ եք հարուցել դրանից մեկ ամիս առաջ, եւ հիմա ինչ-որ փաստաթուղթ եք փնտրում, ուրեմն կամ դուք եք հիմար, կամ ինձ եք հիմարի տեղ դրել:

Իրերն իրենց անունով կոչենք, դուք չէիք եկել իմ տանը ինչ-որ բան փնտրելու: Եկել էիք ճնշելու, իմ անձնական, կենցաղ մտնելու:

Ես նույնիսկ տանը հյուր ունեի, որ իմ տանն էր մնում, հորեղբոր թոռը, ինքն էլ ուրախ, զվարթ էր:

Կամ մտածեցին, որ պալատներում եմ ապրում, ուզեցին նկարել, ինչ-որ տեղեր ուղարկել: գուցե մի օր «Քաղցած չէին սպասում» հաղորդում գա նկարելու, բոլորը կտեսնեն:

Եթե իրենց նպատակն ինձ վախեցնելն էր, ապա ոչ միայն ինձ չեք վախեցրել, այլ իմ դուստրերը իրավաբաններ են, նրանք էլ ուրախ, զվարթ էին»:

Կիսվել