ՄամուլՏեսանյութ

«Դուք ուզում եք ստանալ պատասխան՝ միջանցքի վերաբերյալ պայմանավորվածություն ունե՞նք»․ Փաշինյան

«Դուք ուզում եք ստանալ պատասխան՝ միջանցքի վերաբերյալ պայմանավորվածություն ունե՞նք»․ Փաշինյան

Այսօր՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Հարցը վերաբերում էր նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետին։

nikol pashinyan azgayin

«Հայաստանը երաշխավորում է տրանսպորտային անվտանգ հաղորդակցությունը Ադրբեջանի ու Նախիջևանի միջև։ Այդ տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունը իրականացնում է ռուսական ընկերությունը»,- նշեց Մկրտչյանը, այնուհետև միտքը շարունակելով՝ ասաց,- «Սա ի՞նչ է, եթե ոչ մի քանի կոմպոնենտից բաղկացած ուղղակի միջանցք»։

«Հարցի էությունը ո՞րն է․ դուք ուզում եք ստանալ պատասխան՝ մենք միջանցքի վերաբերյալ պայմանավորվածություն ունե՞նք, թե՞ դուք ուզում եք, որ մենք միջանցքի վերաբերյալ պայմանավորվածություն ունենանք», ասաց Փաշինյանը։

Տեսանյութը ստորև

Կիսվել