ԱշխարհՄամուլ

Դուք ձե՛զ օնլայնով թաղեք. քաղաքացին ահազանգում է՝ մորը չեն թողնում մասնակցի 25-ամյա որդու թաղման արարողությանը

Դուք ձե՛զ օնլայնով թաղեք. քաղաքացին ահազանգում է՝ մորը չեն թողնում մասնակցի 25-ամյա որդու թաղման արարողությանը

Այս ի՞նչ կանոն է, 3 հազար կմ սուտկեքով գա հասնի Հայաստան, իր զավակի թաղման արարողությանը չթողնե՞ն մասնակցի։ Այս մասին այսօր՝ մայիսի 10–ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Թուրքիայում բնակվող հայ օգտատերերից մեկը։

«Անահիտ Առաքելյանի 25-ամյա որդին մահացել է, հայ ժողովրդով պայքարեցինք մի ձեւ ուղարկեցինք Հայաստան։ Սաղ գիշեր չի քնել, լացում, աղաչում, խնդրում է, որ թույլ տան մասնակցի որդու թաղման արարողությանը։

Ի՞նչ կորոնա, թողեք ծնողը գնա զավակի արարողությանը մասնակցի, զավակը ծնաղի արարողությանը չի մասնակցում, այլ ծնողը 25ամյա զավակի։ Գետինը մտնեք, այդ ովքե՞ր եք, որ չեք թողնում գնա։

Խիղճն էլ է լավ բան, ի՞նչ օրենք, ի՞նչ բան, ամեն մեկդ վերցրեք ձեզ վրա, կորոնա, տեղով կորոնա եք, թողեք գնա գոնե իր երեխուն հողը դնի։ Խիղճ ունե՞ք դուք, թուրքը, որ թուրք է թույլ տվեց այդ մարդը այստեղից գա հասնի իր զավակի արարողությանը։

Հայաստան հասնես ու չկարողանաս երեխուդ դնես հողը. օնլայն, ի՞նչ օնլայն, այս ի՞նչ եվրոպական թաղումներ եք անում, դուք ձե՛զ օնլայնով թաղեք, ի՞նչ օրենք եք դրել, օնլայնով թաղում, ծնողը զավակին օնլայնով թաղում անի՞»,–ասաց նա։

Կիսվել