ՄամուլՏեսանյութ

Դուք առաջնորդ չեք, անցաք վերջին կարմիր գիծը. Ռուբեն Վարդանյան

Դուք առաջնորդ չեք, անցաք վերջին կարմիր գիծը. Ռուբեն Վարդանյան

Այսօր մենք կանգնած ենք լուրջ մարտահրավերների առաջ, և դա կապված է ոչ միայն դրսի մեր թշնամիների հետ, այլ նաև ներսում տիրող իրավիճակի։ Այս մասին Հակոբավանքից իր տեսաուղերձում հայտարարեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Նա իր խոսքն ուղղեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին՝ նշելով, որ վերջինս կրում է ամենամեծ պատասխանատվությունը տիրող իրավիճակի համար․ «6 ամիս առաջ, երբ լքեցի պաշտոնը, ասացի՝ եթե իսկապես նախագահը պատրաստ է պայքարել, պատրաստ է դառնալ առաջնորդ և գլխավոր հրամանատար մենք բոլորս պետք է կանգնենք իր կողքին։

Ցավոք սրտի, դուք չկարողացաք դառնալ ոչ առաջնորդ ոչ հրամանատար»,-ասաց նա։

Վարդանյանն ընդգծեց, որ ուշ թե շուտ բոլորը նստելու են մի սեղանի շուրջ և բազմաթիվ հարցեր են տալու Հարությունյանին․ «Ու պարզվելու է, որ իրար նկատմամբ ատելությունն ու սուտ խոսքերը տարածվել է ձեր բերանից։ Դուք չեք ուզում, որ մենք համախմբվենք»,-ասաց նա։

Մանրամասները՝ ստորև տեսանյութում

Կիսվել