«Դուրս հանելու լինեի, նենց կանեի՝ չմտներ». քահանան՝ Փաշինյանի հետ միջադեպի մասին (Տեսանյութ)
«Դուրս հանելու լինեի, նենց կանեի՝ չմտներ». քահանան՝ Փաշինյանի հետ միջադեպի մասին (Տեսանյութ)
ArmLur.am-ը գրում է․ Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Պարգև քահանա Զեյնալյանի կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձեռքը չսեղմելու միջադեպը հասարակության մեջ լայն արձագանք է ստացել:
Մի խումբ քաղաքացիներ անգամ փակել են եկեղեցու մուտքն ու թույլ չեն տվել, որ հոգևոր այրը մուտք գործի այնտեղ:
Հիշեցնենք, որ Սիսիանի եկեղեցում հոգևորականը հրաժարվել էր սեղմել Փաշինյանի ձեռքը։
NEWS.am-ի հետ զրույցում Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանա Տեր Պարգեւ Զեյնալյանը չցանկացավ փակագծերը բացել, միայն փոխանցեց, որ իր խոսքի իմաստը եղել է այն, որ նա սպասի Աստծո դատաստանին։
ArmLur.am-ն այս առնչությամբ մի քանի հարց է ուղղել Պարգև քահանա Զեյնալյանին:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում