Դուխ ունեք այդքանը Պուտինի ու Լավրովի երեսին ասեք. Ստյոպա Սաֆարյան
Դուխ ունեք այդքանը Պուտինի ու Լավրովի երեսին ասեք. Ստյոպա Սաֆարյան
Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նախօրեին տարածվում է Սերժ Սարգսյանի հարցազրույցի առանցքային դրվագը’ “ես հաղթողական բանակցություններ եմ վարել” խորագրով, որտեղ նա ասում է, թե բանակցել է “ոչ թե հողեր տալու, այլ Ադրբեջանից բան ստանալու” տրամաբանությամբ։
Սերժ Սարգսյանը փորձում է իրեն հեռացնել պատերազմի արդյունքներից, խնամքով շրջանցելով, որ լավրովյան պլանն ինքն է բանակցել, որի համաձայն պետք է 7 շրջանները վերադարձվեին, ռուս խաղաղապահները տեղակայվեին ու Արցախի կարգավիճակը տեղափոխվեր անորոշ ապագա, ու հենց Սերժ Սարգսյանի բանակցած այդ պլանով է կանգնեցվել պատերազմը։
Ալիևենք ջոկում են խաղն ու պասն ընդունում. Ալիևը, իր հերթին ջոկելով Հայաստանում Սերժ Սարգսյանի բացած խաղը, ու նաև պատմության մեջ “հաղթած զորավարի” կերպար ստեղծելու համար հայտարարում է, թե պատերազմով 2 շրջան ավել է ետ բերել, քան բանակցություններով էր առաջարկվում։
Թե Սերժ Սարգսյանի, թե Ալիեւ թիրախը “զարմանալիորեն միաժամանակ” Նիկոլ Փաշինյանն է, փորձելով ազդել Հայաստանի ներքաղաքական զարգացումների վրա, հաշվարկով, որ հասարակությունը դեմ դուրս կգա “վատթարագույն” տարբերակը բերած իշխանության դեմ։
Նկատելի է, որ Սերժ Սարգսյանին մերձ զլմ-ները Ալիեւ խաղն արդեն բերել են հայկական տիրույթ, անուղղակի հաստատելու համար Սերժ Սարգսյանի “թեզերը”…
Միայն թե տղերքը մոռացել են, որ Ռուսաստանի նախագահ Վ.Պուտինն ու ԱԳ նախարար Ս.Լավրովն են շտապել հենց պատերազմի սկզբում հայտարարել, որ նախկինում ռուսական միջնորդությամբ քննարկված տարբերակի համաձայն “7 շրջանները պետք է վաղ թե ուշ վերադարձվեն Ադրբեջանին”: էլ չասած Սերժ Սարգսյանի’ 2016-ի հարցազրույցը….
Ավելին, ռուս համանախագահ Պապովը տակավին վերջերս հստակեցրել է, որ Լավրովի պլանը դա Մադրիդյանի իըավաժառանգորդն է որպես գաղափար…
Հիմա, տղերք ջան, ուզում եք ասեք, որ Ալիեւ հուսահատված է եղել մինչև 2018թ., և Պուտինի ու Լավրովի պատճառով 5-ի փոխարեն 7-ը վերադարձվեց? Դուխ ունեք այդքանը Վ.Պուտինի ու Ս.Լավրովի երեսին ասեք?
Ուզում եք ասեք մեզ ավելի շատ հողեր վերադարձնելուն պարտադրողը Ռուսաստանն էր? Կարողանալու եք տակից դուրս գալ Հայաստանում այսպիսի միտքը անուղղակի տարածելու տակից? Դեհ, ձեզ տեսնենք։ Իսկ ես Նիկոլ Փաշինյանի փոխարեն կհրապարակվի բոլոր նախկին բանակցված տարբերակները։ Գոնե Հայաստանում ոմանց խաղը կավարտվեն հենց հրապարակման հաջորդ րոպեին»։