Դուբայ-Մոսկվա չվերթի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել
Դուբայ-Մոսկվա չվերթն իրականացնող «Աերոֆլոտ» ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում: Պատճառն եղել է ուղևորներից մեկի ագրեսիվ վարքը:
«Ուղևորներից մեկն անմարդկային բղավել է, ոտքերով և ձեռքերով հարվածել է բորտուղեկցորդուհիներին, փորձել կոտրել ելքի ապակին: Նա սկզբում սթափ և հանգիստ է եղել, սակայն թռիչքի ժամանակ հարբել է և սկսել է բղավել, վիրավորել ուղևորներին և կռվել»,- պատմել են ինքնաթիռի ուղևորները:
Տեսանյութը դիտեք մեր Տելեգրամ ալիքում