Դոնի Ռոստովի կրկեսներից մեկում՝ լարախաղացը ելույթի ժամանակ ընկել է պարանից և մահացել
Դոնի Ռոստովի կրկեսներից մեկում՝ լարախաղացը ելույթի ժամանակ ընկել է պարանից և մահացել
Դոնի Ռոստովի՝ Դեմիդով կրկեսի լարախաղացը, ելույթի ժամանակ ընկել է պարանից և մահացել։ Կոլումբիայից ժամանաց լարախաղացը հեծանիվ է վարել առանց անվտանգության ապահովման։
Ըստ SHOT-ի՝ մահացածը 44-ամյա կոլումբիացի Սիքստո Չավարո Օկտավիոն է։ Նա վայր է ընկել չորս մետր բարձրությունից ու անմիջապես գլխի կոտրվածք ստացել։
Միջադեպից հետո կրկեսի կատարողը շտապ հոսպիտալացվել է, սակայն ավելի ուշ մահացել է հիվանդանոցում։ Հարուցվել է քրեական գործ «Աշխատանքի պահպանության պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ» հոդվածով։