Աշխարհ

Դոնեցկում ԱԹՍ-ի հարվածից երեխա է զոհվել

Դոնեցկում ԱԹՍ-ի հարվածից երեխա է զոհվել

Դոնեցկի շրջանում ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևաքով երեխա է զոհվել, ևս մեկ կին տուժել է: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ազգային ոստիկանությանը:

«Ուկրաինայի Զինված ուժերի 59-րդ գնդի զինյալները, հանցավոր հրաման կատարելով, անօդաչու թռչող սարք են կիրառել, որը համալրված է եղել ինքնաշեն պայթուցիկ սարքով»,- ասել է Դոնեցկի ազգային ոստիկանության ներկայացուցիչը:

ats harvac

Հաղորդվում է, որ հարվածի թիրախ է դարձել բնակելի թաղամասը Ալեքսանդրովսկոյե բնակավայրում: Գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ հարվածի պահին բակում խաղաղ բնակիչներ են գտնվել:

Կատարվածի հետևանքով զոհվել է 2016 թվականին ծնված երեխան: Տեղի բնակչուհիներից մեկն էլ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Նրան հոսպիտալացրել են:

Կիսվել