Աշխարհ

Դոնեցկի բնակչությունը տարհանվում է Ռուսաստան

Դոնեցկի բնակչությունը տարհանվում է Ռուսաստան

Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը հայտնել է, որ փետրվարի 18-ից կազմակերպվում է բնակչության զանգվածային, կենտրոնացված տարհանում դեպի Ռուսաստան։ Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները: Պուշիլինը հայտնել է, որ առաջին հերթին տարհանվում են կանայք, երեխաները և մեծահասակներ.

Երբ հակառակորդը գնդակոծում է հանրապետության բնակավայրերը, մեր քաղաքացիների կյանքն ու առողջությունը կարող է վտանգվել։ Ուստի այսօրվանից՝ փետրվարի 18-ից, կազմակերպվել է բնակչության կենտրոնացված մեկնում Ռուսաստանի Դաշնություն։

doneck

Առաջին հերթին տարհանվում են կանայք, երեխաները և տարեցները»,- ասել է Պուշիլինը:

Նա նաև հայտնել է, որ Դոնբասի բնակիչների ընդունելության ու կացարանի վայրերը նախապատրաստվել են Ռոստովի մարզում՝ Ռուսաստանի Դաշնության ղեկավարության հետ համաձայնեցված։

Կիսվել