Մամուլ

Դոմուս առևտրի խանութը հայտարարություն է տարածել

Սույն թվականի հոկտեմբերի 7-ին, Երևանի Իսակովի պողոտայի 31 հասցեում գտնվող «Դոմուս» խանութ-սրահի բռնկված հրդեհի մասին պաշտոնական հաղորդագրություն.

Հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է, որ աշխատել է հրդեհի ազդանշման համակարգը, և հրդեհի արագ տարածման պատճառը, ամենայն հավանականությամբ, եղել է տարածքի ներքին երեսպատման նյութերի դյուրավառությունը:

Նշվում է, որ հրդեհի պատճառն առայժմ հայտնի չէ, այն պետք է հաստատվի հարուցված քրեական վարույթի շրջանակում:

Ըստ ընկերության հաղորդագրության՝ ականատես աշխատակիցները պատմել են, որ հրդեհը բռնկվել է էներգամատակարարման հանգույցից:

Ընկերությունը պնդում է, որ հրդեհային անվտանգության միջոցներ եղել են, սակայն դրանք բավարար չեն եղել աղետը կանխելու համար: Տեսչական մարմնի կողմից էլ հրդեհային անվտանգության կանոնների խախտում երբեւէ չի արձանագրվել:

Ընկերությունից հայտնում են, որ վնասները միայն նյութական են, դրանք հաշվարկվում են:

domuss
Կիսվել