Դոկի վերադարձին սպասում եմ. միակ մարդն ա, ով մեր հարցերը կարում ա լուծի
ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանն այս տարվա փետրվարի 20-ից ձերբակալված է ԱՄՆ-ի Մաքսային և միգրացիայի կարգը խախտելու համար:
Օրերս հայտնի դարձավ, որ տևական ժամանակ ուղիղ եթերներից զրկված ու հայաստանյան քաղաքական անցուդարձին մեկուսարանից հեռախոսային ձայնագրություններով անդրադարձող Ղուկասյանը կարտաքսվի Միացյալ Նահանգներից, սակայն Հայաստան չի արտահանձնվի։
Oragir.News-ը շրջել է Ալավերդու փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Վարդան Ղուկասյանի՝ Դոկի վերադարձին սպասո՞ւմ եք»։
Ալավերդցիներից շատերը պատասխանեցին, որ Վարդան Ղուկասյանի վերադարձին չեն սպասում, քանի որ նա շատ է հայհոյում։
«Շատ վատ բառեր ա օգտագործում, սաղ ֆեյսբուքն իրա հայհոյանքներն ա»,- ասաց մի քաղաքացի։
«Ո՛չ, ո՛չ, էլ ուրիշ ընտրած չունե՞ն իրանք»,- նշեց մեկ այլ քաղաքացի։
Քաղաքացիներից ոմանք էլ այնուամենայնիվ սպասում են Ղուկասյանի վերադարձին։
«Կոնկրետ ես՝ այո, քանի որ ինքը միակ մարդն ա, որ կարողանում ա ամեն ինչ ճշգրիտ ասի ու հարցը լուծի։ Հենց հիմա ես բնակարանային հարց ունեմ և կուզեմ՝ առաջնահերթ լուծում տա և հաստատ կլուծի»,- պատասխանեց մի քաղաքացի։
Անցորդներից մեկի կարծիքով էլ Վարդան Ղուկասյանի հայհոյանքներն իրականում օրհնանք են։
Մանրամասները՝ տեսանյութում.