Մամուլ

Դոլարն ու ռուբլին շարունակում են թանկանալ

Դոլարն ու ռուբլին շարունակում են թանկանալ

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 19-ին, կազմել է 415.35  դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.30 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 425.94 դրամ (աճել է 4.46 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 499.25 դրամ (աճել է 1.90 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.53 դրամ (աճել է 0.16 դրամով):

Երեւանյան բանկերում դոլարը գնվում է 411-419 դրամով, վաճառվում է 428-435 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 415-425 դրամով, վաճառվում է 438-455 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 6.2-6.9 դրամով, վաճառվում է 7.3-8.13 դրամով:

Դոլարը

Փոխանակման կետերում իրավիճակը հետեւյալն է.

Դոլարը գնվում է 423-424 դրամով, վաճառվում՝ 429-430 դրամով:

Եվրոն գնվում է 432-434 դրամով, վաճառվում է 440-442 դրամով:

Ռուբլին գնվում է 6.8-6.85 դրամով, վաճառվում է 7.05-7.10 դրամով:

Կիսվել