Դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են
Դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 27-ին, կազմել է 388.03 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.26 դրամով: Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 421.56 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 494.93 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.38 դրամ:
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 383-386 դրամով, վաճառվում է 390-392 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 412-418.5 դրամով, վաճառվում է 422-430 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.04-4.31 դրամով, վաճառվում է 4.40-4.58 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 386 դրամով, վաճառվում՝ 389.5 դրամով:
Եվրոն գնվում է 417-418 դրամով, վաճառվում է 422-423 դրամով:
Ռուբլին գնվում է 4.28 դրամով, վաճառվում է 4.38-4.40 դրամով: