Մամուլ

Դոլարը շարունակում է թանկանալ

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 29-ին, կազմել է 394.64 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 1.67 դրամով: Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 416.82 դրամ (աճել է 2.24 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  500.84 դրամ (աճել է 3.18 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3.66 դրամ (աճել է 0.09 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 393-395 դրամով, վաճառվում է 397-402 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 405-416 դրամով, վաճառվում է 421-428 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 3.16-3.70 դրամով, վաճառվում է 3.79-4.11 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

Դոլարը գնվում է 396 դրամով, վաճառվում՝ 400 դրամով:

Եվրոն գնվում է 420 դրամով, վաճառվում է 425 դրամով:

Ռուբլին գնվում է 3.70 դրամով, վաճառվում է 3.85 դրամով:

Նշենք, որ արտարժույթի փոխարժեքը բարձրացել է ոչ միայն Հայաստանում։ ՌԴ-ում այս շաբաթվա ընթացքում բարձրացել է` հասնելով ռեկորդային ցուցանիշի` 114.5 ռուբլու, եվրոյինը` 120 ռուբլու։

Կիսվել