Մամուլ

Դիրքերի սնունդը փորձել եմ, սարսափելի է․ պետք է տանել այդ տուշոնկեքը տալ, ասել՝ դե, սրանով կեր ու ապրի

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հերքեց լուրերը, թե Արցախում զինվորական ծառայություն անցնող իր որդու համար ուզում են բնակարան վարձել Ստեփանակերտում:

«Լավ ա չեն գրել՝ առանձնատուն են ուզում սարքել»,- հեգնեց նա:

Փաշինյանը հայտարարեց, որ իր որդին ծառայում է՝ որպես շարքային, 100%-ով կատարում է այն բոլոր պարտականությունները, որ պետք է կատարի շարքայինը: Զինվորական սննդից Փաշինյանի որդին գոհ չէ:

«Ես ինքս գոհ չեմ: Դիրքերում փորձել եմ, սարսափելի է, սարսափելի»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ խնդրով զբաղվում են, բայց հաշվի առնելով ծավալների հարցը, մի օրում չի կարող լուծվել:

Նա նշեց, որ հեռախոսազանգերից մեկի ժամանակ իր որդին էլ է տարբեր բաներ խնդրել իրենցից: Փաշինյանը վստահեցրեց, որ փորձում են լուծել ներքնաշորերի հետ կապված խնդիրը:

«Մարդիկ կան, մեծ-մեծ խոսում են, պետք է տանել այդ տուշոնկեքը տալ, ասել, դե, սրանով կեր ու ապրի ու դուրս արի քարոզարշավի»,- ասաց Փաշինյանը:

Աղբյուր՝ 168.am

Կիսվել