Մամուլ

Դիրքապահների պարգևավճարները նվազեցվել են. Զինվորները վրդովված են

Դիրքապահների պարգևավճարները նվազեցվել են։ Mamul.am-ն ահազանգեր է ստացել դիրքերում ծառայող զինվորներից, ովքեր բողոքում են Ամանորին իրենց տրամադրվող պարգևավճարների նվազեցումից:

«Նախորդ տարիներին մենք ստացել ենք 73 հազար դրամ պարգևավճար, սակայն այս տարի այդ գումարն զգալի ցածր է եղել՝ 20-30 հազար դրամ՝ կախված նրանից, թե ով որքան է ծառայել և որքան ստաժ ունի:

Ոչ մի տարի գումարն այդքան քիչ չի եղել: Նախորդ տարիներին մեզ պարգևավճար տրամադրում էին տարեկան 3 անգամ, սակայն 2019թ. այդ պարբերականությունը կրճատվեց, և մնաց միայն Նոր տարվա առիթով պարգևավճարը»,-դժգոհում էին նրանք:

«Իրենց 13-րդ աշխատավարձով են պարգևատրում, մեզ 30 հազար են տալիս: Առաջնագծում կանգնածներս շատ վիրավորված ու զայրացած ենք նման որոշումից: Հիմա դիրքերում ենք, և հարցն իրավասուների առջև բարձրացնել չենք կարող»,- նշում էին նրանք:

Աղբյուր՝ mamul.am

Կիսվել