Մամուլ

«Դիվա» գիշերային ակումբի դիմաց 28-ամյա տղամարդը բռունցքով հարվածել է պարեկի դեմքին

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 04։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժին Ջրվեժ գյուղի Բագրևանդի փողոցի «Դիվա» գիշերային ակումբից տեղափոխվել է մի քաղաքացի, ով նշված վայրում հարվածել է պարեկին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն ոստիկանության Կոտայքի բաժնում տուժող, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկ Հարոյանը հայտնել է, որ նույն օրը ժամը 03։00-ի սահմաններում պարեկ Ալեքսանյանի հետ միասին ծառայողական ավտոմեքենայով Ջրվեժ գյուղի Բագրևանդի փողոցում ծառայություն իրականացնելիս «Դիվա» գիշերային ակումբի դիմացով անցնելիս նկատել են մի քաղաքացու, ով սեռական բնույթի հայհոյանք է տվել իրենց հասցեին և պարզաբանումներ կատարելու նպատակով մոտեցել են տվյալ քաղաքացուն, ով դրսևորելով ոչ ադեկվատ վարքագիծ վիճաբանել է իրենց հետ, որի ընթացքում վերջինս բռունցքով մեկ անգամ հարվածել է Հարոյանի աջ այտին, որից հետո նշված քաղաքացուն վերը նշված հանցագործությունը կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Կոտայքի բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարեկին հարվածելու համար ձերբակալված քաղաքացին Երևանի բնակիչ 28-ամյա Հովհաննես Մ․-ն է, ով ենթարկվել է սթափության փորձաքննության և եղել է ոչ սթափ:

Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել եմ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվել