ՄամուլՏեսանյութ

Դիմորդները նստացույց սկսեցին. Կարմիրբերետավորները նրանց դուրս բերեցին փողոցից, կան բերման ենթարկվածներ (Տեսանյութ)

Դիմորդները նստացույց սկսեցին. Կարմիրբերետավորները նրանց դուրս բերեցին փողոցից, կան բերման ենթարկվածներ

Բուհ չընդունված դիմորդները այսօր՝ հուլիսի 27-ին, «Արայիկ հեռացիր, Արայիկ հեռացիր» կոչերով հեռացան ԿԳՄՍՆ-ի դիմացից եւ նստացույց սկսեցին Վազգեն Սարգսյան և Խորենացի փողոցների խաչմերուկում՝ հենց ճանապարհի երթևեկելի հատվածներում:

Մեծ թվով կարմիրբերետավորներն ակցիայի մասնակիցներին դուրս բերեցին փողոցի երթեւեկելի հատվածից: Նրանք փորձեցին բերման ենթարկել նաեւ մի դիմորդի, սակայն, ակցիայի մասնակիցները թույլ չտվեցին: Ըստ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւի՝ բերման է ենթարկվել 2 քաղաքացի:

Տեսանյութը՝ News.am

Կիսվել