Մամուլ

Դիմակավորված և դանակով զինված ավազակային հարձակում Երևանի կենտրոնում

Դիմակավորված և դանակով զինված ավազակային հարձակում Երևանի կենտրոնում

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հուլիսի 7-ին, դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Գրիգոր Լուսավորիչ 17 հասցեում գործող դեղատանը ավազակային հարձակում է տեղի ունեցել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը։

Ժամանել են նաև Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն գումարտակի պարեկները, տեղում աշխատում են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժնի քննիչները։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մի քաղաքացի դիմակավորված և դանակը ձեռքին մտել է դեղատուն և ավազակային հարձակում կատարել՝ հափշտակելով մոտ 200 հազար դրամ, ապա դիմել փախուստի։

Դեպքի փաստով քննչական բաժնում ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու  քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան, գողոնը և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Կիսվել