Դիմակավորված մտել են Արարատի գյուղեր
Դիմակավորված մտել են Արարատի գյուղեր
Hraparak.am-ը գրում է. «Երեկ ԱԱԾ աշխատակիցները դիմակավորված մտել են Արարատի գյուղեր և զենք են ման եկել։ Սոցցանցերում էլ համայնքի բնակիչները գրառումներ են անում, որ ԱԱԾ-ն իրենց գյուղ է մտել, ընկել դռնեդուռ, էլ չի թողել տուն-կտուր, և ինչ-որ բաներ է ման եկել։
Մասնավորապես, ԱԱԾ-ականները մտել են Արարատի մարզի Մրգանուշ գյուղ։ Մենք կապվեցինք գյուղապետ Մանվել Սարգսյանի հետ, նա ասաց․
«Կոնկրետ մեր համայնք չէ, բայց էս տարածքում է եղել, ես չգիտեմ՝ ԱԱԾ-ն է եղել, թե ով․․․, երեկ եղել է այդպիսի բան»։