Դիմակավորված հարձակում Լոռու մարզում. 75-ամյա կնոջից հափշտակել են գումար և ձեռքին եղած ոսկյա մատանին
Դիմակավորված հարձակում Լոռու մարզում. 75-ամյա կնոջից հափշտակել են գումար և ձեռքին եղած ոսկյա մատանին
Shamshyan.com-ի տեղեկություններով երեկ՝ մայիսի 1-ին, դիմակավոված ավազակային հարձակում է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 02։40-ի սահմաններում ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել Արևաշող գյուղի բնակիչ՝ 75-ամյա Ղուշիկ Մ-ից, ով հայտնել է, որ ժամը 01։00-ի սահմաններում 2 դիմակավորված անձինք մտել են իր տուն և դանակի սպառնալիքի տակ պահանջել գումար, ոսկի։
Տակնուվրա են արել ողջ տունը և հափշտակել 100 հազար դրամ, 5 հազար ՌԴ ռուբլի, ինչպես նաև տարեց կնոջ ձեռքին եղած մատանին, բջջային հեռախոսը և ողորկափող որսորդական հրացանը։
Փաստի առթիվ քննչական բաժնում ավազակային հարձակման հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործութունը բացահայտելու, կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։